Լ.Սարգսյան. «Այսօր արդեն չեն բավարարվում բյուջեի թալանով»
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն անդրադառնալով հայ հասարակությանը կենսաթոշակային համակարգի պարտադրմանը, ասել է, որ Հայաստանում հիմնականում չի ընդունվում որևէ օրինագիծ, որը կբխի հասարակության շահերից:
«Այսօր արդեն չեն բավարարվում բյուջեի թալանով և սկսել են թալանել անմիջապես բնակչությանը, մտնում են մարդկանց գրպանները և մնում այնտեղ»,-նշել է Լ. Սարգսյանը:
Պատգամավորն ընդգծել է, որ իրենց խմբակցությունը դեմ է պարտադիր կենսաթոշակային համակարգին, և իրենք կանգնած են պայքարող հասակարության կողքին:
Խոսելով ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցելու մասին, բանախոսն ասել է, որ դա այլընտրանք չուներ, սակայն պետք է տեղի ունենար հաշվարկված և դանդաղ. «Իշխանությունները պետք է ազնիվ բանակցեին թե’ Ռուսաստանի, թե’ ԵՄ-ի հետ, խորհրդակցեին երկրի քաղաքական ուժերի հետ և նոր կայացնեին ինչ-որ որոշումներ»,-նշել է Լ. Սարգսյանը` հավելելով, որ իշխանությունները շարժվել են իրենց շահերով, այլ ոչ թե ժողովրդի, իսկ գլխավոր որոշումները գաղտնի են կայացվել: