Լրահոս

22.11.2013 15:08


Ավելին, քան աղքատությունը

Ավելին, քան աղքատությունը
«Շիրակ կենտրոնը» շուրջ մեկ ամիս է՝ վառելափայտ է բաժանում Գյումրու տնակային ավաններում ու կիսախարխուլ շենք-շինություններում բնակվող անօթևան և սուղ կարիքի մեջ հայտնված ընտանիքներին:Վառելափայտի բաժանման մասին տեսանյութերի պատրաստմամբ և հրապարակմամբ կազմակերպությունն առաջին հերթին հետապնդում է աղքատության մեջ գտնվող ընտանիքների ապրելակերպը ներկայացնելու խնդիր: Բնականաբար, անապահով ընտանիքներին միայն հագուստ, կոշիկ ու վառելափայտ տրամադրելով հնարավոր չէ հոգալ նրանց գոնե առաջնահերթ կարիքները: Առավել ևս, երբ ամեն քայլափոխի կարող ենք ականատես լինել, թե ինչպես են հարյուրավոր ընտանիքների երեխաներ տառապում անգամ թերսնվածությունից: Այնուամենայնիվ, «Շիրակ կենտրոնը», հիմնականում արտերկրի մեր հայրենակիցների և հիմնադրամների աջակցությամբ, փորձում է ձմռան շեմին մի փոքր մեղմել սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ընտանիքների վիճակը: Վառելափայտի տրամադրման հերթական ձեռնարկը հնարավոր է դարձել իրականացնել Կանադայի «Գոլոլեան հիմնադրամի» աջակցությամբ, որի մասին տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Այս խորագրի վերջին նյութերը