Հայտնի մոդել Քիմ Քարդաշյանը լրջորեն նեղացել է իր կազմվածքի մասին տարածված ասեկոսեների պատճառով: Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` Քիմին մասնավորապես զայրացրել է հայտնի «Life and Style» ամսագրում տեղ գտած հոդվածը, որի հեղինակները պնդում են, թե հղիությունից հետո Քիմը կարողացել է նիհարել միայն պլաստիկ վիրաբույժների օգնությամբ: Այդ ամենն այնքան է զայրացրել հայտնի մոդելին, որ «Twitter»-ի իր էջում նա հետևյալ գրառումն է թողել. «Այսօր ես շատ տխրեցի, երբ ծանոթացա մի հոդվածի` իբրև թե ծննդաբերությունից հետո նիհարելու համար դիմել եմ պլաստիկ վիրաբուժությանը: Դա այդպես չէ՛: Ես մեծ ջանքեր եմ գործադրել, որպեսզի կարգի բերեմ իմ կազմվածքը: Ես հաճախում էի մարզասրահ, ճիշտ սնվում: Դա ինձ համար իսկական մարտահրավեր էր, բայց ես հաղթահարեցի այն: Ես հպարտ եմ իմ ձեռքբերումներով, և ոչ մի սուտ հոդված չի կարող զրկել ինձ իմ ձեռքբերումներից»:
Քիմ Քարդաշյանը նեղացել է