Լրահոս

22.11.2013 16:07


Ուկրաինայում պեղումների ժամանակ հայ զինվորի մասունքներ են հայտնաբերվել

Ուկրաինայում պեղումների ժամանակ հայ զինվորի մասունքներ են հայտնաբերվել

Ուկրաինայի Վոլինսկի մարզի Կլևեցկ գյուղի մոտակայքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են անհայտ զինվորների մասունքներ: Որոնողական աշխատանքերը թույլ են տալիս ենթադրել, որ այնտեղ ամփոփված են նաև 1925 թ. ծնված Սերգեյ Հարությունի Աղասյանի մասունքները: Սերգեյ Աղասյանը պատերազմից առաջ բնակվել է Երևանում, զորակոչվել է 1944 թվականին և նույն տարվա հուլիսին զոհվել Կովելյան ճակատամարտում:

Սերգեյ Հարությունի Աղասյանի հարազատներին կամ նրա մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 56-48-21 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը