Լրահոս

22.11.2013 16:40


Ոստիկանության արձագանքը

Ոստիկանության արձագանքը

Ոստիկանությունը, հավատարիմ իր որդեգրած քաղաքականությանը, շարունակում է արագ արձագանքել զանգվածային լրատվամիջոցների կողմից հնչեցված առողջ քննադատությանը, գտնել բարձրացված խնդիրների լուծումները, շտկել բացթողումները: «Հրապարակ» թերթի նոյեմբերի 20-ի համարում մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի մի խումբ բնակիչներ դիմել էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որ Հ. Հովսեփյան փողոցում, որտեղ տեղակայված են թիվ 173 եւ 31 դպրոցներն ու մանկապարտեզ, տրանսպորտային միջոցները երթեւեկում են արագ՝ վտանգ ստեղծելով երեխաների և բնակիչների կյանքի ու առողջության համար: Անմիջապես արձագանքելով թերթի հրապարակմանը՝ ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրվեց Հովսեփյան փողոցի երթեւեկության կազմակերպումը, գնահատվեց իրավիճակը եւ հանձնարարական տրվեց համապատասխան կազմակերպությանը:

Ի կատարումն ճանապարհային ոստիկանության հանձնարարականի՝ փողոցում, երկու ուղղություններով, տեղադրվել են «40 կիլոմետր/ժամ առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշաններ:

Առողջ քննադատությանն ու բարձրացված տեղին, հիմնավոր հարցերին ոստիկանությունը միշտ արձագանքելու է արագ եւ հիմնավոր:

Այս խորագրի վերջին նյութերը