Լրահոս

22.11.2013 17:05


Էդմոն Խուդյանն ԱՄՆ–ում դատի է տալու ՀՀ կառավարությանը

Էդմոն Խուդյանն ԱՄՆ–ում դատի է տալու ՀՀ կառավարությանը

Սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանն այսօր համացանցի միջոցով լրագրողներին տված ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ–ում դատի է տալու ՀՀ կառավարությանը։ Իր այս հարկադրված քայլը նա պատճառաբանել է Հայաստանի արդարադատությունից հիասթափվելով։

Գործարարը հայցը ներկայացնելու է ԱՄՆ-ի ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն։

–ՀՀ կառավարությունից պահանջելու եմ վճարել վնասը և փոխել գործող համակարգը։ Բարձրաստիճան պաշտոնյաներն ազդեցություն ունեն, նրանք այս թալանի մասն են կազմում։ Դատախազությունը հովանավորչություն է իրականացնում,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը