Մեկնաբանություն

22.11.2013 18:03


Պատշաճ տաֆտալոգիա

Պատշաճ տաֆտալոգիա

Եթե տաֆտալոգիայի մրցույթ հայտարարվի՝ ռեկորդակիրը, անկասկած, կլինի Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳ նախարարին հարցնում են՝ վիլնյուսյան գագաթաժողովին Հայաստանը մասնակցելո՞ւ է, պատասխանում է՝ պատշաճ ժամկետում, պատշաճ կարգով կհայտնենք: Հետո հարցնում են՝ հայտնի՞ է Հայաստանի պատվիրակության կազմը, պատասխանում է՝ պատշաճ ժամկետում, պատշաճ կարգով կհայտնենք: Այնուհետ հարցնում են՝ Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ Է այդ գագաթաժողովին, պատասխանում է՝ պատշաճ ժամկետում, պատշաճ կարգով կհայտնենք:

Հաջորդ հարցին՝ ինչ է սպասվում Վիլնյուսում, ՀՀ ինչ-որ բան կստորագրի՞, Նալբանդյանը դարձյալ տալիս է նույն պատասխանը՝ պատշաճ ժամկետում, պատշաճ կարգով կհայտնենք:

Եվ այսպես շարունակ:

Տաֆտալոգիայի ռեկորդակրի «պատշաճ» պատասխաններից կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը պատշաճ կարգով Վիլնյուս չի մեկնի, իսկ Հայաստանը պատշաճ ժամկետում կմտնի ՄՄ: Նալբանդյանի այտերն էլ այս անգամ փորձության չեն ենթարկվի։ Թեև ով գիտե։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը