«ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ որոշել էր ծաղրել հայ ժողովրդին: Լրագրողների հետ ճեպազրույցում Արևելյան գործընկերության երկրների` Վիլնյուսում կայանալիք համաժողովի մասին բոլոր հարցերին նա պատասխանել է նույն նախադասությամբ. «Բոլոր մանրամասները պատշաճ ժամկետներում և պատշաճ կարգով կհայտնվեն»:
Չտարբերվելով իր խոսնակի պահվածքից՝ նախարարը չի պատասխանել նաև հարցին, թե վիլնյուսյան համաժողովի պատվիրակությունն արդյոք Սերժ Սարգսյա՞նը պետք է գլխավորի, թե՞ ոչ: Նա միայն ասել է, թե այդ համաժողովի վերաբերյալ ամեն ինչ արդեն որոշված է, բայց այդպես էլ «բաղձալի» որոշումը չի ներկայացրել: Այս պահվածքը նշանակում է, որ իշխանությունները հարկ չեն համարում ժողովրդին տեղեկացնել, թե կարևոր հարցերի վերաբերյալ իրենք ինչ են որոշել, ինչ են պատրաստվում անել: Ճիշտ և ճիշտ հայտնի «Պինգվինաշեն» մուլտֆիլմի հերոսի նման. «Նախ՝ անում եմ՝ ինչ կամենամ, հետո դիմում ծնողներիս»:
Սա ՀՀ քաղաքացիների հանդեպ արհամարհանքի ուղիղ դրսևորում է: Ի՞նչ են նրանք թաքցնում: Արդյոք հայ-թուրքական արձանագրությունների նման հերթական անգամ ինչ-որ դավադրություն չի՞ նախապատրաստվում Վիլնյուսում»։
ՀՀ ԱԳ նախարարը ծաղրել է ժողովրդին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: