Ուկրաինայի վարչապետ ՆիկոլայԱզարովը «Ինտեր» հեռուստաալիքին տված հարցազրույցում դժգոհել է, որ Եվրամիությունն իրենց երկրին ընդամենը 1 մլրդ եվրոյի վարկ Է առաջարկել ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար։
«Ուշագրավ թիվ է, այնպես չէ՞։ Մինչդեռ Ուկրաինայի օերնսդրությունը ԵՄ-ի պահանջներին համապատասխանեցնելու համար մեզ 165 մլրդ եվրո է անհրաժեշտ»,-ասել է վարչապետը։
Ուկրաինան ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու հարցին հնարավոր է՝ վերադառնա կես տարի հետո։ Ուկրաինայի վարչապետը չի համարում, որ այդպիսով կկորցնեն պատմական պահը։ Ավելին՝ Ազարովը ընդդիմադիրներին կոչ է արել ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը կասեցնելու Ուկրաինայի իշխանությունների որոշումը ողբերգություն չդարձնել։
Իսկ ԵՄ–ին էլ նա կոչ է արել բանակցություններ սկսել եռակո՛ղմ ՝ Ուկրաինա-ԵՄ-Ռուսաստան ձևաչափով։
Ուկրաինայի վարչապետը դժգոհել է ԵՄ–ի առաջարկած 1 մլրդ եվրո վարկի չափից
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը «Ինտեր» հեռուստաալիքին տված հարցազրույցում դժգոհել է, որ Եվրամիությունն իրենց երկրին ընդամենը 1 մլրդ եվրոյի վարկ Է առաջարկել ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար։

7or.am