Աշխարհ

23.11.2013 10:37


ԱՄՆ փոխնախագահի գումարը չի բավականացրել ճաշի համար

ԱՄՆ փոխնախագահի գումարը չի բավականացրել ճաշի համար

«USA Today»-ի փոխանցմամբ՝ երբ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը նախագահ Բարաք Օբամայի հետ իր ավանդական ճաշի համար գնումներ է կատարել Վաշինգտոնի «Capriotti's»-ի դելավերյան ցանցի սրճարաններից մեկում, գրպանները ստուգելուց հետո պարզել է, որ իր ունեցած գումարը չի բավականացնում։ Բայդենը ստիպված է եղել դիմել իր օգնականին. «Ֆրե՛ն, պարտքով տասանոց չե՞ս տա»։

Սրճարանի աշխատակիցն առաջարկել է սենդվիչներից մեկն անվճար վերցնել՝ որպես հյուրասիրություն հաստատության կողմից, սակայն փոխնախագահը հրաժարվել է. «Ո՛չ, հարկավոր չէ: Վիլմինթոնում ես արդեն 40 տարի այցելում եմ «Capriotti's»: Ու միշտ վճարել եմ»: Վերադարձրե՞լ է արդյոք Բայդենն օգնականի պարտքը, չի հաղորդվում:

Այս խորագրի վերջին նյութերը