Լրահոս

23.11.2013 11:03


Մարգվելաշվիլի. «Վրաստանը բոլոր խնդիրները կլուծի խաղաղ ճանապարհով»

Մարգվելաշվիլի. «Վրաստանը բոլոր խնդիրները կլուծի խաղաղ ճանապարհով»

Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Վազիանիի ռազմակայանում զինվորականների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վրաստանը բոլոր խնդիրները կլուծի խաղաղ ճանապարհով, բայց միաժամանակ անհրաժեշտ է բարձրացնել երկրի պաշտպանունակությունը:

«Նովոստի Գրուզիի»–ի փոխանցմամբ՝ Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել վրացի զինվորականներին իրենց ուժերի ներդրման և անվտանգության ապահովման համար՝ հայտարարելով.

«Խաղաղ ճանապարհը հայտարարելով ցանկացած խնդրի լուծման անփոխարինելի ուղի՝ մենք պարտավոր ենք մշտապես մտածել երկրի պաշտպանունակության բարձրացման մասին: Մեր նպատակն է հասնել զինված ուժերի պատրաստվածության այնպիսի մակարդակի, որ մեր հակառակորդի մոտ վերանա պատերազմելու ցանկությունը: Խաղաղությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է, բայց եթե պետք լինի հայրենիքին, մեզնից յուրաքանչյուրը պատրաստ է զոհաբերել իրեն»։

Այս խորագրի վերջին նյութերը