Լրահոս

23.11.2013 11:34


«Twitter»–ից իր նկարները գողանալու համար դատի է տվել «France-Presse»–ին և «Getty Images»–ին

«Twitter»–ից իր նկարները գողանալու համար դատի է տվել «France-Presse»–ին և «Getty Images»–ին

Նյու Յորքի դատարանի որոշմամբ` «France-Presse» և «Getty Images» գործակալություները լուսանկարիչ Դենիել Մորելին 1,2 միլիոն դոլար փոխհատուցում կվճարեն։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ` այդ գործակալություններն, առանց հեղինակի թույլտվության, «Twitter» միկրոբլոգից վերցրել և օգտագործել էին նրա լուսանկարները։

2010թ. լուսանկարիչը «Twitter»–ում տեղադրել էր իր հարազատ Հաիթիում տեղի ունեցած կործանարար երկրաշարժի հետևանքները պատկերող լուսանկարները։ Այդ բնական աղետի զոհ էր դարձել 250 մարդ։ «France-Presse» գործակալությունը լուսանկարները փոխանցել էր «Getty Images»–ին, այնուհետև դրանք օգտագործել էին վերջինի հետ համագործակցող «Washington Post» թերթը և «CBS», «ABC», «CNN» ամերիկյան հեռուստաալիքները։

Դատարանն էլ որոշել է, որ այդպիսով խախտվել է լուսանկարչի հեղինակային իրավունքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը