Լրահոս

23.11.2013 11:32


Սևանա լիճ բաց է թողնվել 366 հազար հատ մանրաձուկ

Սևանա լիճ բաց է թողնվել 366 հազար հատ մանրաձուկ

Նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզում ՀՀ բնապահպանության նախարարության, Մարզպետարանի և շահագրգիռ այլ կազմակերպությունների մասնակցությամբ իրականացվել է 2013 թ. պետական բյուջեով նախատեսված ձկան պաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ գեղարքունիի և ամառային իշխանի մանրաձկների բացթողնման աշխատանքներ:

Մանրաձկան բացթողնումն իրականացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գետի գետաբերանին:

Սևանա լիճ է բաց թողնվել 3 գրամ և ավելի կշռով 200 հազար հատ ամառային բախտակ և 166 հազար հատ գեղարքունի տեսակների մանրաձուկ, ինչը ձեռք է բերվել «Արևաձուկ» կազմակերպությունից և «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» ԲԲԸ-ից՝ օրենքով սահմանված կարգով վերջիններիս հետ կնքված պայմանագրերի պահանջներին համապատասխան: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 60 մլն ՀՀ դրամ:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Բնապահպանական պետական տեսչությանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնարարել է մանրաձկան բացթողնման վայրում երեք օր ուժեղացնել հսկողությունը և սահմանել շուրջօրյա հերթապահություն:

Այս խորագրի վերջին նյութերը