Տնտեսական

23.11.2013 12:23


Պարտադիր կուտակային կենսաթոշային համակարգի դեմ պայքարող ակտիվիստները դիմել են օրենքին դեմ արտահայտվող ԱԺ պատգամավորներին

Պարտադիր կուտակային կենսաթոշային համակարգի դեմ պայքարող ակտիվիստները դիմել են օրենքին դեմ արտահայտվող ԱԺ պատգամավորներին

Պարտադիր կուտակային կենսաթոշային համակարգի դեմ պայքարող ակտիվիստներ Հայկ Ավետիսյանը, Հարություն Աղամալյանը և Տիգրան Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել են, որ նոր օրենքը լի է թերի կետերով և հակասահմանադրական է։

Տ. Մարտիրոսյանի խոսքերով՝ մենք, այսպես թե այնպես, մուծում ենք սոցվճարներ, ու հիմա կրկնակի ենք մուծելու՝ և՛ սոցվճարները, և՛ կուտակային ֆոնդերի գումարները։

«Ի՞նչ է նշանակում ճոխ ապրել: Կարող է՝ մարդ ցանկանում է իր թոշակի տարիքում ապրել մինիմալ պահանջներով»,–ասել է Տ. Մարտիրոսյանը։

Հայկ Ավետիսյանն էլ նշել է, որ եթե օրենքի հեղինակները հոգում են մարդկանց ապագայի մասին, թող հոգան նաև նրանց ներկայի մասին, որը գնալով վատանում է։

Երիտասարդները մեկ անգամ ևս շեշտել են, որ շարունակելու են պայքարել նոր օրենքի ընդունման դեմ։ Դրա համար նրանք դիմել են օրենքին դեմ արտահայտվող ԱԺ պատգամավորներին, որ վերջիններս դիմեն Սահմանադրական դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը