Լրահոս

25.11.2013 09:32


Երթ՝ ըննդեմ կանանց նկատմամբ բռնության

Երթ՝ ըննդեմ կանանց նկատմամբ բռնության

Այսօր՝ նոյեմբերի 25-ին` ժամը 13:30-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կազմակերպում է քայլերթ` ազդարարելով Ընդդեմ գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակի մեկնարկը: Երթը կսկսվի Տերյան փողոցի` Ուսանողական այգուն հարող հատվածից, Հայաստանի ագրարային համալսարանի կողքից: Այն կշարունակվի կենտրոնական մի շարք փողոցներով և կավարտվի Սիրահարների այգու մոտ:

Քարոզարշավն ուղղված է ամբողջ աշխարհի կանանց և աղջիկների նկատմամբ բռնության նվազեցմանը, կանանց իրավունքները բարձրաձայնելուն և նրանց ձայնը լսելի դարձնելուն:

Ընդդեմ գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակը սկսվում է նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը և ավարտվում դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը:
Այս 16-օրյակը ներառում է նաև այլ կարևոր օրեր. Նոյեմբերի 29՝ Կանանց մարդու իրավունքների պաշտպանների միջազգային օր, Դեկտեմբերի 1՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, Դեկտեմբեր 6՝ Մոնրեալի կոտորածի օր:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում բռնությունը չհանդուրժող բոլոր անձանց միանալու քայլերթին:

Միասին կարող ենք կանխել բռնությունը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող

Այս խորագրի վերջին նյութերը