Աշխարհ

25.11.2013 10:24


Կիևում իրավիճակը շարունակում է անհանգիստ մնալ

Կիևում իրավիճակը շարունակում է անհանգիստ մնալ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում իրավիճակը շարունակում է անհանգիստ մնալ։ Գիշերը ուժայիններին հաջողվել է Եվրոպական հրապարակից ցրել «Հանուն եվրոպական Ուկրաինայի» շարժման կազմակերպած հանրահավաքը։ Ըստ Ուկրաինայի ոստիկանության հաղորդագրության՝ բողոքի գործողությանը ներկա է եղել շուրջ 25 հազար մարդ։ Ընդդիմադիրները, սակայն, հայտնում են, որ հանրահավաքին մասնակցել է 100 հազար մարդ։ Հանրահավաքի ժամանակ ընդունվել է բանաձև, որում նշված է եվրաինտեգրման կողմնակից կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների շարժումը «հաղթական ավարտին» հասցնելու մասին։ Այս մասին հայտնում է liga.net-ը։

«Չնայած նրան, որ Ուկրաինայի քաղաքացիների մեծամասնությունը ձգտում է լինել եվրոպական ազատ, ժողովրդավարական ընտանիքում, «Ռեգիոնների կուսակցությունը» նոյեմբերի 21-ին ձախողել է ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու գործընթացը: Յանուկովիչի հանցագործ վարչակարգը կոպիտ կերպով խախտել է «Ներքին և արտաքին քաղաքականության մասին» օրենքի 11-րդ հոդվածը»,- ասված է բանաձևում:

Այսօր առավոտյան Կիևի Եվրոպական հրապարակում կրկին կուտակումներ են նկատվում։ Ըստ տեղական ԶԼՄ–ի՝ ընդդիմությունը պատրաստվում է խափանել կառավարության աշխատանքը։

Այս խորագրի վերջին նյութերը