ԲԿՄԱ-ի երկրպագուները հերքել են, որ Մովսիսյանին և Օզբիլիսին վիրավորող պաստառ են պարզել
Ռուսաստանի առաջնության 17–րդ տուրի ԲԿՄՀ–Սպարտակ (1:0) հանդիպման ժամանակ բանակայինների երկրպագուները հունարենով վիրավորական պաստառներ են պարզել հայ ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի հասցեին՝ ելնելով նրանց ազգային պատկանելությունից։ Այս մասին տեղեկացնում է «sports.ru»–ն։
Հանդիպման պատվիրակ Ալեքսանդր Սաֆանովը հանդիպման արձանագրության մեջ համապատասխան գրառումը կատարել է, հետևաբար, բանակայինների երկրպագուների վարքը պետք է դառնա Կարգապահական հանձնաժողովի քննարկման առարկա։
ԲԿՄԱ երկրպագուները, սակայն, պնդել են, որ իրենց պաստառը վիրավորական բնույթ չի կրել։ «Newsfiber.com»–ի փոխանցմամբ, երկպագուների տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ պաստառը նվիրված է եղել 2013թ. նոյեմբերի սկզբին սպանված «Ոսկե արևածագ» հունական կուսակցության երկու անդամներին։ Նրանք նաև ավելացրել են, որ այդ պաստառը նախապես նոտարով հաստատված և համաձայնեցված է եղել ԲԿՄԱ–ի՝ երկպագուների հետ աշխատանքի մոսկովյան բաժնի հետ։ Իսկ Սաֆոնովի մեղադրանքը երկրպագուներն անհեթեթ են անվանել։

7or.am