Լրահոս

25.11.2013 11:17


Կոչ՝ հրաժարվել մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին

Կոչ՝ հրաժարվել մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին

ՀՀ կառավարությանը, Մշակույթի նախարարությանը և Հանրային հեռուստաընկերությանը.

Տարեցտարի «Եվրատեսիլ» մրցույթը դառնում է ավելի տհաճ և անիմաստ, բայց այս տարին մեզ՝ հայերիս համար, ովքեր դարեդար պայքարել են հանուն ազգային արժեքների, դարձավ անշրջելի: Ճիշտ այն պահին, երբ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը համախմբված պայքարում է հանուն իր իրավունքի՝ ապրելու մի երկրում, որտեղ այլասերվածությունն անընդունելի է, և որտեղ մարդիկ հավատարիմ են իրենց հավատքին և ավանդույթներին, եվրոպական այլասերման մեքենան փորձում է մեկ բեմի վրա ներկայացնել հայկական մշակույթը և մի ավստրիացի արարածի՝ Կոնչիտա Վուրտս անունով:

Մենք՝ հայերս, լինելով մասնիկը մեր հայրենիքի, պայքարելով հանուն մեր հավատքի, ազգային, հոգևոր արժեքների, համարելով մեզ լիարժեք տերը մեր երկրի, մշակույթի և պատմության, մեր խոր հիասթափությունն ենք արտահայտում, որ Եվրոպան մշակույթից սարքել է մի հարթակ, որտեղից փորձում է մեզ թելադրել փտած «արժեքներ» արական սեռի մորուքավոր կանանց տեսքով: Կոչ եմ անում մեր կառավարությանը և համապատասխան մարմիններին, որոնք պատասխանատու են «Եվրատեսիլում» Հայաստանի մասնակցության համար, հրաժարվել մրցույթից՝ հղում կատարելով մեծ ծախսերի աննպատակահարմարության վրա, բայց գիտակցելով, որ հայ ժողովուրդը չի ցանկանում բարձրացնել իր դրոշը այլասերվածների հետ մեկ բեմի վրա:

Կոչ եմ անում իմ հայրենկիցներին և համախոհներին միանալ և ստորագրել այս կոչը:

Աղբյուրը՝ change.org

Այս խորագրի վերջին նյութերը