Սերժ Սարգսյանը Մոսկվայում կայացրել է միանձնյա որոշում
Հանուն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և ահմանադրությամբ հաստատված ինքնիշխանության՝ հայտարարում ենք.
Սերժ Սարգսյանը, չլինելով օրինական ճանապարհով ընտրված նախագահ, հետևաբար, չունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներկայացնելու իրավունք, 2013 թվի սեպտեմբերի 3-ին կատարել է պետական դավաճանություն՝ վտանգի տակ դնելով մեր պետության անկախությունը և ինքնիշխանությունը: Չունենալով ո՛չ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համաձայնությունը, ո՛չ կառավարության և ո՛չ Ազգային ժողովի որոշումը՝ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կայացրել է միանձնյա որոշում՝ հայտարարելով, որ Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ Մաքսային միությանը և մասնակցել Եվրասիական միության ստեղծմանը:
Մաքսային միությանը և Եվրասիական միությանը միանալու արդյունքում մեր երկիրը ստիպված է լինելու զիջել ինքնուրույն որոշումներ ընդունելու իր գործառույթը վերպետական մի մարմնի, ինչը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Բացի այդ, դրանով Հայաստանն իր ապագան կապում է բռնապետական կառավարման համակարգ ունեցող, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները շարունակաբար ոտնահարող և բնական ռեսուրսների գերշահագործման վրա հիմնված, հետամնաց տնտեսություն վարող երկրների հետ: Մեր և մեր գալիք սերունդների ապագան, բարեկեցիկ և արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը չեն կարող կասկածի տակ դրվել ոչ լեգիտիմ նախագահի հակասահմանադրական գործողություններով: Ելնելով ՀՀ Սահմանադրության և ՀՀ ինքնիշխանության բացարձակ գերակայությունից՝ մենք հայտարարում ենք դիմադրության գործողությունների շարք սկսելու մասին:

«Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնող խումբ