Բեյոնսեն վտարվել է եգիպտական բուրգերի էքսկուրսիայից
«The Independent»-ի փոխանցմամբ՝ եգիպտական բուրգերի թանգարանի տնօրեն, Եգիպտոսի հնագույն ժառանգության նախարարության նախկին ղեկավար, 66-ամյա հնագետ Զախի Հավասն անկազմակերպվածության պատճառով արգելել է ամերիկյան հայտնի երգչուհի Բեյոնսեին մասնակցել բուրգերի էքսկուրսիային:
Հավասը դժգոհել է, որ երգչուհին ուշացել է էքսկուրսիայից և ներողություն չի խնդրել, իսկ նրա անձնական թիկնապահը «ձեռքերին ազատություն է տվել»՝ ցանկանալով ծեծել եգիպտական լուսանկարչին։
Նախկին նախարարը, հունից դուրս եկած, ասել է. «Ասացի՝ կորի՛ր: Ես չեմ ցանկանում ձեզ արտոնություն տրամադրել և բուրգերով շրջայց կազմակերպել»։
Պարբերականը նշում է, որ Բեյոնսեն առաջին հայտնի դեմքը չէ, ով արժանացել է Հավասի անբարեհաճությանը: Դոկտոր Հավասը, ում կոչում են եգիպտական Ինդիանա Ջոնս, հայտնի է ինչպես Եգիպտոսում, որտեղ գրեթե ազգային հերոսի համբավ ունի, այնպես էլ ամբողջ աշխարհում: Նախկինում նա երկրից վտարել է եգիպտագետ Ջոան Ֆլեթչերին, ով BBC հեռուստաալիքի համար Եգիպտոսի մասին փաստագրական ֆիլմ էր նկարահանում: