Մոտ ապագայում խոստանում են իրականացնել ներքին ավիափոխադրումներ
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Sky Net» ավիաընկերության տնօրեն Գրիգորի Վարդանյանն ասել է, որ ավիաընկերությունը կոչված է Հայաստանում մոտ ապագայում իրականացնել ավիափոխադրումներ` Երևան-Կապան-Երևան, Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Ստեփանավան-Երևան, ինչպես նաև արտաքին չվերթներ՝ Վրաստան, Իրան։
Հանրային խորհրդի ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի խոսքերով՝ մոտ ժամանակներս, ամենայն հավանականությամբ, կգործարկվի Կապանի օդանավակայանը։ Նա նշել է, որ կառավարությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի Ջերմուկի օդանավակայանի հարցում։ Իսկ Ստեփանակերտի օդանավակայանին, ըստ նրա, միայն քաղաքական լուծում է անհրաժեշտ։
«Պետք է հետամուտ լինել, որ Հայաստանում ներքին ավիացիան զարգանա: Պետք է պետություն-մասնավոր գործընկերությունը դարձնել առարկայական գործառույթ»,- ասել է Վ. Սաֆարյանը: