Արմեն Պողոսյանը կուտակայինի մասին. «Դժոխքի ճանապարհը բարի ցանկություններով է ծածկված»
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն այսօր հրավիրված ասուլիսումպարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցումը պատկերավոր կերպով է նկարագրել.
–Դժոխքի ճանապարհը բարի ցանկություններով է ծածկված։ Թերություններն այնքան շատ են, որ բարի նպատակների հեռանկարն անհայտ է մնում:
Նա նաև համոզված է, որ այս համակարգի կիրառման դեպքում սպառողների գնողունակությունը պարտադիր կերպով կընկնի։ Եվ, ընդհանրապես, ըստ նրա՝ հայաստանյան այսօրվա պայմաններում մարդկանց աշխատավարձի 5%–ը պարտադիր պահելը լի է վտանգներով։
Արմեն Պողոսյանը կուտակայինի մասին. «Դժոխքի ճանապարհը բարի ցանկություններով է ծածկված»
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն այսօր հրավիրված ասուլիսում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցումը պատկերավոր կերպով է նկարագրել.

7or.am