Վաղարշապատում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, նոյեմբերի 22-ին՝ ժամը 23.20-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում` թիվ 2-րդ ավագ դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել 1987 թ. ծնված Ավետիք Բաբայանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1972 թ. ծնված Եղիշե Պ.-ն, որը, բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 24-ին՝ ժամը 21.40-ին, կամավոր ներկայացել է բաժին և հայտնել, որ Ա. Բաբայանին «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել: