Երիտասարդական նվագախումբը Մոսկվայում կատարեց Խաչատրյանի գործերը
Նոյեմբերի 24-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում խաչատրյանական տոն էր։ Մոսկովյան հանդիսատեսի առջև Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Երեկոյի ընթացքում լեփ-լեցուն դահլիճում հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Ջութակի կոնցերտը, Սպարտակի և Ֆրիգայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը։
Երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկավ բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Անդրեյ Բարանովը։ Ստրադիվարիուսի ջութակով նա ներկայացրեց Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, որը նա կատարում էր առաջին անգամ։ «Ինձ համար հետաքրքիր էր հայկական երաժշտությունը կատարել հայ երաժիշտների հետ։ Նրանցից յուրաքանչյուրը շատ լավ գիտի Արամ Խաչատրյանի այդ կոնցերտը և սիրում է այն։ Նրանցից յուրաքանչյուրն ունի այդ ստեղծագործության իր մեկնաբանությունը, այդ իսկ պատճառով երիտասարդական նվագախմբի երաժիշտները հիանալի էին այն կատարում»,- ասաց Անդրեյ Բարանովը։ Ա. Բարանովի և երիտասարդական նվագախմբի համագործակցությունը կշարունակվի. հաջորդ համատեղ ելույթը կկայանա դեկտեմբերին Երևանում։
«Արամ Խաչատրյանն ապրել է Մոսկվայում, սակայն նրա երաժշտության մեջ շատ են հայկական երանգները։ Հայ երիտասարդությանը հոգեհարազատ է Խաչատրյանի արվեստը։ Մեզ համար խիստ պարտավորեցնող է կատարել մեծ կոմպոզիտորի գործերը Մոսկվայի պետական կոնսերվատորիայում»,- ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Երիտասարդական նվագախմբի մոսկովյան համերգը տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Համերգի գլխավոր հովանավորն է «Մոնարխ» ընկերությունների խումբը, ավիափոխադրման հովանավորը՝ «Էյր Արմենիա» ընկերությունը: Երեկոյի կազմակերպիչներն էին Մոսկվայի պետական կոնսերվատորիան և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգով եզրափակվեց նաև Մոսկվայի կոնսերվատորիայի 150-ամյակին նվիրված ԱՊՀ անդամ երկրների նվագախմբերի շքերթը։