Իշխանական ճամբարից հաճախ է հնչում նույն միտքը կամ ցուցումը՝ «Հեղափոխությունը չպետք է ինքնանպատակ լինի»: Կարելի է կարծել հեղափոխությունն էլ է իշխանության մենաշնորհը, ինքն է որոշում, երբ եւ ինչ նպատակով պետք է հեղափոխություն անել կամ չանել: Ավելի ճիշտ՝ ընդհանրապես պետք չէ անել, քանզի՝ «ինքնանպատակ» է:
Սակայն ցուցումը այսքանով չի ավարտվում։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ուսուցողական տոնով շարունակում են, նշելով, թե որտեղ եւ երբ պետք է հեղափոխություն լինի՝ «Հեղափոխությունը պետք է մեր մտքերում լինի»:
Ահա այսպես: Հեղափոխության միակ տեղը «մտքերում» պետք է լինի, դրանից կես մետր այս կողմ այն կողմ՝ «ինքնանպատակ» է:
Զավեշտն այն է, որ այս ամենը ասում են այնպես, որ իբր իրենց ուղեղներում ամեն օր «հեղափոխական մտքեր» են ծնվում եւ այդ մտքերը փորձում են կենսագործել հասակակական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտներում:
Այնպես, որ քաղաքական ուժերի, ժողովրդի՝ հեղափոխություն անելու մտադրություններն ու ցանկություններն այլեւս «ինքնանպատակ» են դառնում:
Նպատակային է համարվում միայն «մտքերում կատարված հեղափոխությունը»:
Դե, արդեն գիտեք, որ իշխանության եւ Սերժ Սարգսյանի հեղափոխական գլխավոր միտքը «Ապահով Հայաստանի» կառուցումն է: Ինչին հասնելու համար իշխանության գլխում էլի շատ ու շատ հեղափոխական մտքեր են ծնվում:
Օրինակ՝ տնտեսության ոչնչացում, սոցիալական վիճակի ավելի վատթարացում, արտագաղթի խթանում, գնաճ, ուսման վարձավճարի ավելացում, ասֆալտից փող աշխատելու ռացիոնալիզատորական որոշում, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում եւ այլն:
Սեպտեմբերի 3-ից հետո էլ իմացանք, որ Ս. Սարգսյանի գլխում հեղափոխական փայլուն գաղափար է ծնվել. ԵՄ-ից կտրուկ շրջադարձ ՄՄ:
Ահա այսպիսի հեղափոխական մտքեր ու գաղափարներ են հղանում Սերժ եւ Տիգրան Սարգսյանները եւ տեղնուտեղը իրագործում են՝ ազատելով մարդկանց «ինքնանպատակ հեղափոխություն անելու» ծանր գործից:
Այսինքն՝ իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նպատակային քայլերով երկիրն ու ժողովրդին տանում են կործանման ճանապարհով, բայց մյուս կողմից էլ հայտարարում են, թե՝ ժողովուրդ, ինքնանպատակ քայլերի մի դիմեք, չե՞ք տեսնում, թե մենք ոնց ենք օր ու գիշեր նպատակադրված գործում… ձեր դեմ:
Ա՛յ, այսպես պետք է անել հեղափոխություն: Ապահով եւ նպատակային: Եվ ամենակարևորը՝ մտքում։
Մտքի «հեղափոխությունը» շարունակվում է

Կիմա Եղիազարյան