Լրահոս

26.11.2013 08:33


Լիտվայի սեյմի նախագահը կայցելի Ուկրաինա

Լիտվայի սեյմի նախագահը կայցելի Ուկրաինա

Այսօր ուշ գիշեր Կիևի Եվրոպական հրապարակից հեռացվել է Ուկրաինայի հատուկ նշանակության ջոկատի՝ «Բերկուտի» ծառայողների զգալի մասը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Երեկ երեկոյան հրապարակի մոտակայքից հանվել են երկաթե արգելապատնեշները: Գործակալության փոխանցմամբ՝ իրավիճակը Կիևում կայունանում է։

Ըստ ուկրաինական ԶԼՄ–ի՝ Լիտվայի սեյմի նախագահ Լորետա Գրաուժինենեն մտադիր է այցելել Կիև՝ քննարկելու ասոցացման համաձայնագրից հրաժարվելու Ուկրաինայի որոշումը։

Գրաուժինենեն կհանդիպի Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակի և ընդդիմության առաջնորդների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը