Լրահոս

26.11.2013 19:55


ԱՄՆ-ը Իրանի դեմ չի փակի իր դիվանագիտական դռները

ԱՄՆ-ը Իրանի դեմ չի փակի իր դիվանագիտական դռները

Իրանի հետ դիվանագիտության համար ԱՄՆ-ը չի կարող փակել իր դռները։ «ИТАР-ТАСС»-ի փոխանցմամբ՝ այսպես է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատասխանել Իսրայելի քննադատություններին՝ օրերս Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածության հասնելուց հետո։

«Մենք չենք կարող փակել դռները դիվանագիտության համար և չենք կարող բացառել միջազգային խնդիրների խաղաղ լուծումը։ Քաղաքական տեսանկյունից գուցե ավելի հեշտ են կտրուկ բանակցություններն ու պարծենկոտությունը, սակայն դա ճիշտ չէ ԱՄՆ-ի անվտանգության տեսանկյունից»,- ընդգծել է ԱՄՆ առաջնորդը։

Օբաման միջազգային «վեցնյակի» և Իրանի միջև բանակցությունները որակել է սկզբունքային և օբյեկտիվ։

Այս խորագրի վերջին նյութերը