«Միսս Ռուսաստան» է դարձել Վլադիմիր քաղաքի 24-ամյա բնակչուհին
Ռուսաստանի գեղեցկության մրցույթի հաղթողի անունը հայտնի է։ 2013 թվականի «Միսս Ռուսաստան» է դարձել Վլադիմիր քաղաքի 24-ամյա բնակչուհի Անաստասիա Տրուսովան։ Նա արծաթից, ոսկուց և կիսաթանկարժեք քարերից պատրաստված թագ է նվեր ստացել։ Տրուսովան հեռուստահաղորդավարուհի է, ինչպես նաև Մոսկվայի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ինստիտուտի ուսանողուհի։
«Միսս Ռուսաստանն» իր հաղթանակը նվիրել է հարազատ տատիկին ու պապիկին։ Գեղեցկուհու խոսքերով՝ հենց նրանք են իր մեջ դաստիարակել կյանքում առաջ ընթանալու հատկությունը։

7or.am