Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է. «Դատախազության հարգելի աշխատակիցներ և վետերաններ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, տոն, որն ավանդաբար նշվում է մեր հանրապետությունում` ի նշանավորումն ձեր չափազանց կարևոր ու պատասխանատու աշխատանքի:
Համակարգի առջև դրված խնդիրները բարդ են և անմիջական ազդեցություն են ունենում մեր պետականության շարունակական ամրապնդման վրա: Եվ դա է պատճառը, որ ձեզ ներկայացվող պահանջները կրկնակի խիստ են: Բարձր արհեստավարժությունը, մարդկային ու բարոյական որակները, հայրենասիրությունն ու պատասխանատվության զգացումը պետք է ուղեկցեն ձեզ ձեր ամենօրյա աշխատանքում և օգնեն հաջողությամբ լուծելու առկա խնդիրները: Ձեր աշխատանքից է նաև կախված հանրապետությունում օրինականության պահպանումը, հասարակության անվտանգության ապահովումը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների հուսալի պաշտպանությունը, հանցավորության դեմ անզիջում պայքարի իրականացումը: Իշխանությունները կշարունակեն անել հնարավորը դատախազության ծառայողների աշխատանքային ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Դատախազության օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր ընտանիքներին»:
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Դատախազության հարգելի աշխատակիցներ և վետերաններ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, տոն, որն ավանդաբար նշվում է մեր հանրապետությունում` ի նշանավորումն ձեր չափազանց կարևոր ու պատասխանատու աշխատանքի: