Լրահոս

26.11.2013 12:44


Երթով շարժվել են դեպի նախագահական

Երթով շարժվել են դեպի նախագահական

Այսօր՝ ժամը 12։00–ին, Ազատության հրապարակում մի խումբ հայ կանանց հավաքն է կայացել, որի մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ այսօր Հայաստանում առկա ահագնալից իրավիճակի։ «Հայ մայրերը արդարություն են պահանջում» հավաքի մասնակիցները երկրի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին կոչ են արել միանալ իրենց պայքարին։

Ազատության հրապարակից հավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի նախագահական նստավայր՝ պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Ոստիկանները, սակայն, նրանց թույլ չեն տվել մոտենալ նախագահական նստավայրին, ինչի պատճառով հրմշտոց է տեղի ունեցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը