Լույս է տեսել Վարդան Օսկանյանի հուշագրությունների գիրքը
Սիվիլիթաս հիմնադրամի հրատարակությամբ լույս տեսավ իմ հուշագրությունների գիրքը, որը վերնագրված է «Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները»:
Գրքի բովանդակային էությունը ներածությունում հետևյալ կերպ եմ նկարագրել. «Մարդկության հազարամյակների պատմությունը կարելի է մեկ հատորում գրել, կարելի է նաև այդ պատմության մեկ իրադարձության մասին հատորներ գրել: Այն, ինչ ես այս գրքում ներկայացնում եմ ընթերցողին, ո՛չ մեկն է, ո՛չ մյուսը: Նախ՝ ես պատմաբան չեմ, և սա գիրք չէ պատմության մասին: Նախարարի պաշտոնում ես պահել եմ օրագիր, որտեղից և այս հատորի համար ընտրել եմ այն դեպքերն ու իրադարձությունները, որոնք համարել եմ կարևոր, շրջադարձային՝ թեկուզ անձնական բնույթի հետաքրքրական մանրամասներով: Բնականաբար ընտրել եմ այն իրադարձությունները, որոնց մասին կարող եմ ազատ արտահայտվել՝ առանց պետական գաղտնիքներ բացելու»:
Գրքում «Կյանքի ուղի» վերնագրի ներքո անդրադարձել եմ նաև իմ կենսագրությանը: Այդ գլուխը որոշեցի ներառել երկար մտորելուց հետո: Հաշվի առնելով, որ Հայաստանում չեմ ծնվել և մեծացել, անհրաժեշտ համարեցի, որ ընթերցողն իմանա երկրի պետական համակարգում ընդհանուր տասնյոթ տարի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում տասը տարի աշխատած մարդու արմատների, կյանքի և կրթության մասին, հատկապես որ իմ գիտակցական կյանքի կարևոր մի շրջան 1970-ականներին որպես ուսանող անցկացրել եմ Հայաստանում:
Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի լայն հանրությանը, ուսանողներին, Հայաստանի նորագույն պատմությամբ հետաքրքրվողներին ու հաջորդ սերունդներին՝ մեր անկախության առաջին երկու տասնամյակների արտաքին քաղաքականության մասին առավել լայն պատկերացում ունենալու առումով:

Գիրքը շուտով կլինի գրախանութներում:
Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջից