Դևիդ Բեքհեմը կնոջ համար 80 մլն դոլար արժողությամբ տուն է գնել
«Daily Mail»-ի փոխանցմամբ՝ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 38-ամյա Դևիդ Բեքհեմը կնոջ՝ երգչուհի և դիզայներ Վիկտորյա Բեքհեմի համար Լոնդոնի արևմտյան հատվածում՝ «Holland Park»-ում, 80 մլն դոլար արժողությամբ նոր տուն է գնել: Բեքհեմների նոր տանը, բացի ընտանիքի անդամների համար նախատեսված առանձին սենյակներից, հատուկ սենյակներ կլինեն նաև վարսահարդարման, դիմահարդարման, ինչպես նաև Վիկտորյայի կոշիկների հավաքածուի համար: Լոգասենյակներում տեղադրվելու են անջրանցիկ հեռուստացույցներ, որոնք հնարավոր կլինի դիտել նաև ցնցուղ ընդունելիս:
Վերջերս Բեքհեմները 19 մլն դոլարով վաճառեցին Անգլիայի հարավարևելյան Հարդֆորշիր կոմսությունում գտնվող իրենց առանձնատունը, որը լրագրողներն անվանում էին Բեքինգեմյան պալատ: