«Սիրունիկը» և «Մեկ անգամ Ամերիկայում» ֆիլմի պրոդյուսերը իսրայելական լրտես է եղել
Պարզվում է՝ հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Արնոն Միլչանն իսրայելական լրտես է եղել։ «Associated Press»–ի փոխանցմամբ՝ նրա երկակի կյանքի մասին խոսակցությունները վաղուց էին պտտվում, իսկ այժմ արդեն իսրայելական հետուստաալիքին տված հարցազրույցում նա անձամբ է հաստատել, որ Հուլիվուդում իր աշխատանքը համատեղել է ապօրինի լրտեսական գործունեության հետ։
«Ես դա արել եմ հանուն իմ երկրի, ինչի համար հպարտանում եմ»,–հայտարարել է նա՝ հավելելով, որ զբաղված է եղել Իսրայելի սեփական միջուկային ծրագիրը մշակելու համար անհրաժեշտ տեղեկություններ հավաքագրելով։
Արնոն Միլչանը մասնացել է ավելի քան 120 ֆիլմերի ստեղծմանը։ Նա եղել է հանրությանը քաջ հայտնի այնպիսի ֆիլմերի պրոդյուսերը, ինչպիսիք են «Սիրունիկը», «Ի ծնե մարդասպանները», «Մեկ անգամ Ամերիկայում», «Լոս Անջելեսի գաղտնիքները» և այլն։
70–ական թվականներին Հոլիվուդ տեղափոխված Միլչանը համագործակցել է ռեժիսորներ Մարտին Սկորսեզեի, Ռոման Պոլանսկու, Սերժիո Լեոնեի և Օլիվեր Սթոունի հետ։

7or.am