Լրահոս

26.11.2013 14:28


Հայաստանը մասնակցել է Մրցունակության համաշխարհային գագաթաժողովին

Հայաստանը մասնակցել է Մրցունակության համաշխարհային գագաթաժողովին

Սույն թվականի նոյեմբերի 21-22-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը մասնակցեց Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում տեղի ունեցած Մրցունակության համաշխարհային գագաթաժողովին և Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության տարեկան համաժողովին:

Միջոցառմանը մասնակցում էին աշխարհի շուրջ 33 երկրների պետական և մասնավոր ոլորտների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Գագաթաժողովի շրջանակներում ՀԱՄՀ պատվիրակությունը ներկայացրեց ՀՀ Կառավարության կողմից վերջերս ընդունված Հայաստանի ավիափոխադրումների ոլորտի մրցունակության ռազմավարությունը:

Մասնավորապես, ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը ավիափոխադրումների մրցունակության առարկայական մոտեցումները ներկայացրեց Կորեայի Հանրապետության փոխվարչապետ, Ռազմավարության և ֆինանսների նախարար Օ-Սոք Հայնին: Քննարկվեցին Կորեայի ավիացիայի բնագավառի փորձի փոխանակման և կորեկան ընկերությունների Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր: Համաձայնություն ձեռք բերվեց համատեղ ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները և հեռանկարները:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամիՀանրային կապերի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը