Վիլնյուսում Ադրբեջանն ու ԵՄ–ն կստորագրեն վիզային ռեժիմը պարզեցնելու համաձայնագիր
Նոյեմբերի 28–29–ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջանը և ԵՄ–ն կստորագրեն վիզային ռեժիմը պարզեցնելու մասին համաձայնագիր։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը։
Նա նաև ասել է, որ կողմերը պատրաստվում են ստորագրել մի շարք ոլորտներում ռազմավարական համագործակցության,ինչպես նաև ԵՄ–ի ծրագրերում Ադրբեջանի մասնակցության ընդլայնման մասին համաձայնագիր ևս։
«Եթե մինչ գագաթաժողովը հասցնենք համաձայնեցնել տվյալ փաստաթղթերը, ապա դրանք կստորագրվեն Վիլնյուսում։ Եթե ոչ, դա կանենք ավելի ուշ»,–հավելել է Մամեդգուլիևը։
Որոշ տվյալներով՝ Վիլնյուսում Ադրբեջանի պատվիրակությունը գլխավորելու է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Բայց սա դեռ պաշտոնապես չի հաստատվել։
Վիլնյուսում Ադրբեջանն ու ԵՄ–ն կստորագրեն վիզային ռեժիմը պարզեցնելու համաձայնագիր
Նոյեմբերի 28–29–ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջանը և ԵՄ–ն կստորագրեն վիզային ռեժիմը պարզեցնելու մասին համաձայնագիր։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը։
Նա նաև ասել է, որ կողմերը պատրաստվում են ստորագրել մի շարք ոլորտներում ռազմավարական համագործակցության, ինչպես նաև ԵՄ–ի ծրագրերում Ադրբեջանի մասնակցության ընդլայնման մասին համաձայնագիր ևս։

7or.am