Ուկրաինայի եվրաինտեգրմանն աջակցող ուսանողներն այսօր դասադուլ են հայտարարել։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР-ТАСС»-ը։ Կիև-Մոգիլյանական ակադեմիայի ուսանողները երթով կգնան Տարաս Շևչենկոյի անվան համալսարան՝ միասին մայրաքաղաքում ուսանողական եվրամայդան ստեղծելու: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ անժամկետ ուսանողական դասադուլ են սկսել նաև արևմտաուկրաինական Իվանո-Ֆրանկովսկ քաղաքի բուհերի ուսանողները, որոնց հիմնական պահանջներն են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, բուհերում հավելյալ վճարովի ծառայությունների վերացումը, կրթության և գիտության նախարարի հրաժարականը և այլն:
Ուկրաինացի ուսանողները դասադուլ են սկսել