ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության շաբաթ Ստեփանավանում
Վորլդ Վիժն Հայաստանը, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպությունը և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, միանալով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության Եվրոպական շաբաթվա և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա միջոցառումներին, իրականացնում են հանրային միջոցառում «Հետազոտվի՛ր և ապրի՛ր» խորագրի ներքո: Նոյեմբերի 26–ին Ստեփանավանում երիտասարդների համար ցուցադրվե ց ՄԻԱՎ-ի կանխարգելման թեմայով «Ու՞մ մտքով կանցներ...» ինտերակտիվ ֆորում-ներկայացումը: Ընդամենը 20 րոպեների ընթացքում ցանկացողները կարող էին հետազոտվել (արյան նմուշը կվերցվի մատից) և իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը: Նախա- և հետթեստային խորհրդատվությունը իրականացվ ե ց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից, և ապահովվեց յուրաքանչյուրի հետազոտության գաղտնիությունը:
Միջոցառումն իրականացվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ, Ռոբերտ Կառռի հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն» ծրագրի օժանդակությամբ, «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության և այլ գործընկերների աջակցությամբ: Եվրոպական միության կողմից ֆինանսավորված ծրագիրը նպատակ ունի նվազեցնել միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցումը, ծրագիրը իրականացվում է 2012-2014 թ., 1,217,951 եվրո ֆինանսավորմամբ:
Միջոցառումը նպատակ ունի խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարևորությունը մեր հասարակությունում և փոխել հետազոտման հետ կապված կարծրատիպերը, մասնավորապես ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելը ամոթ չէ: Հակառակը՝ դա կարևոր է սեփական առողջության մասին հոգալու առումով: Հետազոտությունն անանուն է, անվճար և գաղտնի:
***
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով՝ 1988թ. մինչև 2013թ. հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1563 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500: Ի դեպ, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը անանուն է և անվճար: Մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ 2/3-ը չգիտի իր կարգավիճակի մասին: Այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, ովքեր բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում և հնարավորություն ունեն ապրել երկարատև ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք և ունենալ առողջ երեխաներ: Միակ անհրաժեշտ նախապայմանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելն է և անհրաժեշտության դեպքում բուժման հետևողականությունը: