Լրահոս

27.11.2013 09:59


Ի՞նչ է տեղի ունեցել ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի ունեցվածքի հետ

Ի՞նչ է տեղի ունեցել ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի ունեցվածքի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ մեկ տարվա ընթացքում շատ բան է անհետացել ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի ունեցվածքից: Բանն այն է, որ Ռ. Հարությունյանը 2011թ. հայտարարագրել է 112 հազար 550 դոլար արժողության «Ռենջ ռովեր» ավտոմեքենա և 720 հազար ԱՄՆ դոլար: Բայց մեկ տարի անց նրա հայտարարագրից անհետացել է թանկարժեք մեքենան, իսկ բանկային հաշվին ունեցած գումարը նվազել է` դառնալով 520 հազար դոլար:

«Հետաքրքիր է, թե մեկ տարվա ընթացքում ինչ է տեղի ունեցել ԱԱԾ տնօրենի տեղակալի ավտոմեքենայի հետ` վաճառե՞լ է, նվիրել ինչ-որ մեկի՞ն, թե՞ պարզապես «մոռացել» հայտարարագրել` թաքցնելով ունեցվածքը»,–գրում է «Ժողովուրդ»-ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը