Աշխարհ

27.11.2013 10:11


ԱՄՆ իշխանություններին կոչ են անում պատժել Յանուկովիչին

ԱՄՆ իշխանություններին կոչ են անում պատժել Յանուկովիչին

Նախօրեին Սպիտակ տան պաշտոնական կայքում հայտնվել է խնդրագիր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով։
Այս մասին հայտնում է topnews.ru-ն։

«Մենք չենք կարող ընդունել այն, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և նրա կառավարությունը մերժում են արևմտյան քաղաքակրթությանը մերձենալու ուկրաինացի ժողովրդի իրավունքը»,-ասված է ԱՄՆ իշխանություններին ուղղված խնդրագրում։

Դրա հեղինակները պահանջում են պատժամիջոցներ կիրառել անձամբ Յանուկովիչի և նրա վարչակազմի անդամների նկատմամբ՝ արգելելով նրանց մուտքը ԱՄՆ ու Եվրոպական միություն, ինչպես նաև սառեցնել Ուկրաինայի ղեկավարության հետ կապված ընկերությունների բանկային հաշիվները։

Խնդրագիրը կարող է քննարկման դրվել Սպիտակ տանը, եթե այն 30 օրվա ընթացքում հավաքի 100 հազար ձայն։

Այս խորագրի վերջին նյութերը