Լրահոս

27.11.2013 10:39


ՄԱԿ–ը 2014–ը հռչակել է պաղեստինյան ժողովրդի զորակցության միջազգային տարի

ՄԱԿ–ը 2014–ը հռչակել է պաղեստինյան ժողովրդի զորակցության միջազգային տարի

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 2014 թվականը հռչակել է պաղեստինյան ժողովրդի զորակցության միջազգային տարի։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է համաշխարհային կազմակերպության անդամ երկրների ճնշող մեծամասնության կողմից։ Ընդունված բանաձևերից մեկն առաջարկում է ՄԱԿ-ի մարմիններին տարբեր երկրների կառավարությունների, ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ համատեղ այդ թեմայով կազմակերպել միջոցառումներ։

Նշենք, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան, ելնելով մերձավորարևելյան խնդրի խաղաղ կարգավորման պահանջից, ամեն տարի բանաձևեր է ընդունում՝ հաջակցություն Պաղեստինի։ Հիշեցնենք, որ 2012–ի նոյեմբերի 29-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ճանաչեց Պաղեստինը որպես ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն, ինչը նշանակում էր Պաղեստինի անկախության փաստացի ճանաչում։

Այս խորագրի վերջին նյութերը