Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի եղբայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի եղբայրը՝ Ժանըշ Բակիևը, հեռակա կարգով դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР-ТАСС»–ը։
Բակիևի եղբայրը մեղադրվում է 2005–ին կողոպուտի կազմակերպման և Ջալալաբադում Ղրղզստանի ազգային բանկից 22 մլն սոմ (կես մլն դոլար) հափշտակելու համար։ Բացի դրանից, նրան 2010–ին մեղադրանք էր առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու համար։
Նշենք, որ Ղրղզստանում իշխանափոխությունից հետո նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևն ընտանիքի, այդ թվում՝ եղբոր հետ, լքել է երկիրը։