Հայ մասնակիցը դուրս մնաց «Թուրքիայի ձայնը» նախագծից
Պոլսահայ Ջորչ Շեքերը նախօրեին հանդես է եկել «Թուրքիայի ձայնը» (O ses Türkiye) երաժշտական հայտնի հեռուստանախագծի «մենամարտեր» փուլում: Ջորչը ևս 2 մասնակիցների հետ կատարեց «Son yolcu» («Վերջին ուղևորը») երգը, որից հետո մարզիչը ` թուրք հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշը, նշելով, որ դժվար ընտրության առաջ է կանգնած, և բոլոր մասնակիցներն էլ արժանի են՝ շարունակելու պայքարը, այնուամենայնիվ, չընտրեց նախագծի միակ հայ մասնակցին, և վերջինս դուրս մնաց հետագա պայքարից:
Նշենք, որ թուրքական Star TV-ով հեռարձակվող այդ հաղորդման «կույր լսումներ» փուլի ժամանակ հաջող ելույթ ունենալով` պոլսահայ երիտասարդն արժանացել էր ժյուրիի անդամների դրական արձագանքին:
Իսկ երբ ժյուրիի անդամները տարակուսած ենթադրել են, թե Ջորչ Շեքերի հայրը թուրք է, և, հավանաբար, մայրն էլ օտարազգի, Ջորջը պատասխանել է. «Ո՛չ. ես հայ եմ, ուղղակի մայրս ու հայրս թուրքաբնակ են»: Աղբյուրը՝ Ermenihaber.am
Հայ մասնակիցը դուրս մնաց «Թուրքիայի ձայնը» նախագծից
Պոլսահայ Ջորչ Շեքերը նախօրեին հանդես է եկել «Թուրքիայի ձայնը» (O ses Türkiye) երաժշտական հայտնի հեռուստանախագծի «մենամարտեր» փուլում: Ջորչը ևս 2 մասնակիցների հետ կատարեց «Son yolcu» («Վերջին ուղևորը») երգը, որից հետո մարզիչը ` թուրք հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշը, նշելով, որ դժվար ընտրության առաջ է կանգնած, և բոլոր մասնակիցներն էլ արժանի են՝ շարունակելու պայքարը, այնուամենայնիվ, չընտրեց նախագծի միակ հայ մասնակցին, և վերջինս դուրս մնաց հետագա պայքարից:
Նշենք, որ թուրքական Star TV-ով հեռարձակվող այդ հաղորդման «կույր լսումներ» փուլի ժամանակ հաջող ելույթ ունենալով` պոլսահայ երիտասարդն արժանացել էր ժյուրիի անդամների դրական արձագանքին:
Իսկ երբ ժյուրիի անդամները տարակուսած ենթադրել են, թե Ջորչ Շեքերի հայրը թուրք է, և, հավանաբար, մայրն էլ օտարազգի, Ջորջը պատասխանել է. «Ո՛չ. ես հայ եմ, ուղղակի մայրս ու հայրս թուրքաբնակ են»:
Աղբյուրը՝ Ermenihaber.am