Տնտեսական

27.11.2013 12:49


Վարդան Այվազյանը Հրանտ Բագրատյանին. «Խոսալու համար նույն փողն ենք ստանում». լեզվակռիվ ԱԺ-ում

Վարդան Այվազյանը Հրանտ Բագրատյանին. «Խոսալու համար նույն փողն ենք ստանում». լեզվակռիվ ԱԺ-ում

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրված նիստն ընթանում է լեզվակռվով եւ միմյանց հասցեին կոպիտ արտահայտություններ հնչեցնելով: Այս մասին տեղեկանում ենք galatv.am–ից։ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հարցրել է. «Այս փաթեթը որ ներկայացրել եք, ինձ հետաքրքրում է՝ ի վերջո, Հայաստանը գնո՞ւմ է Մաքսային միություն…»:–Նիստը վարող ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը անմիջապես արձագանքեց՝ հայտարարելով, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, եւ դրա վերաբերյալ քաղաքական հայտարարություն եղել է: Հ. Բագրատյանը շարունակեց. «Եթե գնում ենք կամ գնում եք, քանի՞ հոգով եք գնում՝ չգիտեմ …»,- դարձյալ միջամտելով՝ Վ. Այվազյանը հայտարարեց, որ բոլորով են գնում Մաքսային միություն, եւ այնպես չէ, որ կեսօրին գնում են Մաքսային միություն, գիշերը՝ ոչ:

Շուտով բանավեճ սկսվեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի եւ ֆինանսների նախարար Դավիթ Սագսյանի միջեւ: Վերջինիս դուր չեկավ պատգամավորի հարց տալու ձեւը, ով նկատողություն արեց Քոքոբելյանին՝ խորհուրդ տալով կոռեկտ ձեւակերպել հարցը: Միջամտեց կրկին Վ. Այվազյանը՝ հայտարարելով, որ այստեղ պետք չէ միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնել, եւ առաջարկեց միմյանց հետ «ջան»-ով խոսել.

«Մենք բոլորս էլ հարգում ենք իրար, թե չէ, «куда мы денемся»»:

Հրանտ Բագրատյանը փորձեց եւս մեկ հարց ուղղել, սակայն Վ. Այվազյանը արգելեց։

«Յոթ անգամ նույն հարցը տալիս եք, հասկացանք, էլի»,- դիմելով նրան՝ ասաց պատգամավոր: Ի պատասխան՝ Բագրատյանը նշեց, որ յոթ անգամ նույն հարցը չի տալիս, եւ եթե նիստը վարողը ուշադիր լինի, ապա կտեսնի, որ հարցերը չեն քննարկվում:

«Ես հինգ մատիս պես գիտեմ,թե ինչի մասին է խոսքը, ու հիմա եթե լսեիք հարցը, ապա այդպես չէիք ասի»,- նշեց Հ. Բագրատյանը: Կրքերը թեժացան, եւ ՀՀԿ-ական պատգամավորը ձայնը բարձրացրեց. «Հազար անգամ դու ես խոսում, թող մի անգամ էլ ես խոսամ, խոսալու համար նույն փողն ենք ստանում»:

Խոսակցությունը վերածեց լեզվակռվի: Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ դեմ է նախագծին, իսկ Այվազյանը հայտարարեց, որ անհիմն է նրա տեսակետը:

«Արդեն իմ հետ դու-ով ես խոսում»,- դիմելով Այվազյանին՝ նշեց ԱԺ պատգամավորը:

«Հիմա մենք օրենքի նախագիծ ենք քննարկում, դուք ասում ենք՝ սա ինձ թարս նայեց, եւ այլն»,- ի պատասխան՝ ասաց Այվազյանը:

Մանրամասները՝ galatv.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը