Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգը դատի է տալու ընտրական հանձնաժողովին իր անունը ծաղրի առարկա դարձնելու համար
«РИА Новости»-ի փոխանցմամբ՝ Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգ Կորեա Պերես անունով երիտասարդ չիլիացին մտադիր է դատի տալ տեղական ընտրական հանձնաժողովին իր անունը զանգվածային ծաղրի առարկա դարձնելու համար։
Երբ 19-ամյա Կորեա Պերեսը գնացել է ընտրատեղամաս՝ նախագահի ընտրություններին մասնակցելու, հանձնաժողովի աշխատակիցը լուսանկարել է չիլիացու անձնագիրը, իսկ երեկոյան տեղադրել «Facebook» սոցիալական ցանցում, որտեղ էլ այն ծաղրուծանակի է ենթարկվել։
Թեև հրապարակողը՝ Հադուե Պալման, ջնջել է այն րոպեներ անց, նրա ընկերները, սակայն, հասցրել են նկարը տարածել, որը որոշ ժամանակ անց հայտնվել է նաև «Twitter»-ում։
Չնայած այն բանին, որ Հադուե Պալման ներողություն է խնդրել երիտասարդից ոչ միայն անձամբ, այլև հրապարակայնորեն, Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգը պատրաստվում է մոտ օրերս դատական հայց ներկայացնել ազգային ընտրական հանձնաժողովի դեմ։