Լրահոս

27.11.2013 14:36


Վրաստանը մտադիր է ՆԱՏՕ մտնելով՝ վերադարձնել կորցրած տարածքները

Վրաստանը մտադիր է ՆԱՏՕ մտնելով՝ վերադարձնել կորցրած տարածքները

«Грузия.Online»–ի փոխանցմամբ՝ Կանադայի պաշտպանության փոխնախարար Ռիչարդ Ֆադենն Օտտավայում իր վրաց գործընկերոջը՝ Միխայիլ Դարչիշվիլիին ասել է, որ Կանադան խրախուսում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ձգտումը՝ միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ)։

Դարչիշվիլին ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ քննարկել է Վրաստանի՝ ՆԱՏՕ–ին միանալու հեռանկարները։ Ինչպես գրում է «Ռոսբալտ»–ը, Վրաստանն այդպիսով մտադիր է վերադարձնել իր կորցրած տարածքները՝ Աբխազիան և Հարավային Օսիան։

Այս խորագրի վերջին նյութերը