Լրահոս

27.11.2013 14:54


««Ֆեյսբուքը»՝ Սերժ Սարգսյանի իշխանության անձեռնմխելիության երաշխիք»

««Ֆեյսբուքը»՝ Սերժ Սարգսյանի իշխանության անձեռնմխելիության երաշխիք»
Այսօր պետք է արձանագրել, որ «Ֆեյսբուքը» դարձել է Սերժ Սարգսյանի իշխանության անձեռնմխելիության երաշխիքներից մեկը: Մարդիկ տեսնում են, թե ինչ է կատարվում երկրում, հիասթափվում են, ջղայնանում են, սակայն իրենց գործողությունները հիմնականում սահմանափակում են ստատուս գրելով ու լայք դնելով: Մարդը ստատուսը գրում ա, տակից մի 2-3 քոմենթ, քննարկում, և դժգոհությունը մեղմանում է, ու ամեն ինչ անցնում գնում է:
Քանի դեռ մեր երկրում այս իրավիճակն է, ու պայքարը հիմնականում ՖԲ-ում է ընթանում, այսինքն՝ վիրտուալ տիրույթում, Սերժ Սարգսյանը կարող է հանգիստ լինել: Ասեմ ավելին` նա պետք է մի 2-3 հատ մոմ վառի Ցուկենբերգի համար, քանի որ նրա շնորհիվ մարդիկ իրենց դժգոհությունները չեն արտահայտում փողոցում, մասնավորապես Ազատության հրապարակում և Բաղրամյան պողոտայում: Ճիշտ է, ես ինքս հիմա ՖԲ-ում եմ գրում, բայց գոնե աշխատում եմ իրոք Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ ուղղված բոլոր ակցիաներին մասնակցեմ: Ու ինչքան շատ մարդ գոնե այդպես վարվի, այնքան ավելի մեծ կլինի հնարավորությունն՝ ազատվելու այս իշխանություններից: Իսկ քանի դեռ մարդկանց զայրույթը արտահայտվում է միայն լայքով և քոմենթով (ուրահատուկ սենյակային Ռեմբոյի դերում հանդես գալով), մենք նույնիսկ մեկ քայլ առաջ չենք գնա իշխանությունների դեմ պայքարում: Այս հարցում նաև ոչ իշխանական ուժերը պետք է իրենց դերը խաղան և վիրտուալ օրինակին փոխարինման բերեն ռեալ գործողությունների ճանապարհային քարտեզ:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը