Ն. Ազարով. «Ոիկրաինան չի ցանկանում կորցնել ո՛չ եվրոպական, ո՛չ ռուսական շուկան»
«segodnya.ua»–ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը նշել է որ ԵՄ–Ռուսաստան–Ուկրաինա եռակողմ բանակցությունների նպատակը առկա հակասություններից ձերբազատումն է և ԵՄ հետ ասոցացման պայմանագրի ստորագրումն ավելի շահավետ հիմքերի վրա։ Ազարովի խոսքերով՝ Ուկրաինայի իշխանությունները չեն ուզում կորցնել ո՛չ եվրոպական, ո՛չ ռուսական շուկան։ Վարչապետը հավելել է, որ Ուկրաինան ցանկանում է վերականգնել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ և պայմանավորվել ԵՄ–ի հետ՝ հստակ տնտեսական օգնություն տրամադրելու Ուկրաինային, որը կօգնի վերջինիս անցումային փուլում։