Լրահոս

27.11.2013 15:01


«Չե՞ք մտածում, որ պետական ռեսուրսը ռեզինից չի էդ անտերը»

«Չե՞ք մտածում, որ պետական ռեսուրսը ռեզինից չի էդ անտերը»

Լավ, հետո՞: Վիլնյուս-Շմիլնյուս, ՄՄ-ՆՄ, էլ եսիմինչ, նամակների ու ուրիշ անկապ բաների համազգային քննարկում, ինչ-որ փուչիկ սկանդալներ ու էլի լիքը եսիմինչեր, ո՞ւ: Վե՞րջը:

Հետո էլ ասում են՝ հերիք ա քննադատեք իշխանությանը, չհոգնեցի՞ք: Փող եք քամում ժողովրդից, հերիք չի՞, գոնե 0.0001 տոկոսով քաղաքական նայե՛ք խնդրին. Ղարաբաղի հարց ունենք, չե՞ք մտածում, որ պետական ռեսուրսը ռեզինից չի էդ անտերը, վերջը մարդ չի մնալու երկրում ու էդտեղ արդեն ոչ մի Ռուսաստան, ոչ մի Պուտին չի փրկելու ձեզ: Մեր մասին չեք մտածում, ձեր մասին մտածե՛ք, ջհանդա՛մ:

Հ.Գ. Միշտ ստատուս քվո-ի կողմնակից եմ եղել, քանի որ ԼՂ հարցը հայերի համար շահեկան «լուծում» կարող է ունենալ միայն այդ եղանակով, այսինքն՝ կարողանալով պահել բալանսը՝ ապահովել երկարատև ստատուս քվո: Բայց ուր ա, թե տենց բան կլինի, եթե սենց շարունակվի: Դե արի ու մի գժվի...

Արսեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը