Լրահոս

27.11.2013 17:34


Ամերիկյան զույգը կալանքի տակ է պահել սեփական դուստրերին

Ամերիկյան զույգը կալանքի տակ է պահել սեփական դուստրերին

Արիզոնա նահանգի Տուսոն քաղաքում ամերիկացի զույգը 2 ամսականից մինչև մի քանի տարի փակի տակ է պահել 12,13 և 17 տարեկան դուստրերին։ Նրանց արգելել են դուրս գալ սենյակից, կերակրել են օրական մեկ անգամ և թույլատրել լողանալ միայն կես տարին մեկ։ «NY Daily News»–ի փոխանցմամբ՝ հարևանները նույնիսկ չեն էլ իմացել, որ զույգը երեխաներ ուներ։

Նախկին կալանավորների խոսքերով՝ իրենք համարձակվել են փախուստի դիմել միայն այն ժամանակ, երբ 34–ամյա խորթ հայրը՝ Ֆերնանդո Ռիխտերը, փորձել է դանակով հարձակվել իրենց վրա։

Վաղ առավոտյան փոքր քույրերը բարձրացել են պատուհանի մոտ և օգնություն կանչել հարևաններին։ Նրանք էլ դիմել են ոստիկանություն։

Աղջիկների մայրն ու նրա ամուսինը կալանավորվել են։ Նրանց 10–ից ավելի մեղադրանք է առաջադրվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը