Կ. Բաբակեխյանն ու Ա. Կարապետյանը ծեծել են ռետինե մահակներով. Հ. Սարգսյանի աղմկոտ բացահայտումները
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցմունք է տվել ամբաստանյալ Հարություն Սարգսյանը: Նա կարդաց իր ցուցմունքը, որ նախօրոք շարադրել էր թղթի վրա: Այս մասին տեղեկանում ենք galatv.am–ից։
«2012թ. ապրիլի 12-ին ոստիկանության աշխատակիցների կողմից ինձ ծեծի ենթարկելու փաստի մասին ասեմ, որ 04.12.2012 թվականին, ժամը հստակ հիշել չեմ կարողանում, բայց մոտավոր կլիներ 15:00-ից հետո, ես ու հայրս գնացինք ոստիկանության Գյումրու բաժին, որովհետև ոստիկան Հրայր Քալաշյանը եկել էր մեր տուն ու հորս կանչել էր ոստիկանություն: Հորս ճնշումը բարձր էր, այդ պատճառով էլ ես նրա հետ միասին գնացի ոստիկանություն: Ոստիկանության աշխատասենյակներից մեկում կային չորսից հինգ հոգի: Նրանցից մեկը ներկայացավ պետի տեղակալ, որի անունը հիշում էի՝ Արսեն էր, սակայն ազգանունը չեմ հիշում: Նախկինում ճանաչում էի նրան: Արսենը սկսեց հարցեր տալ հորս և ինձ, թե այդ օրը ինչ ենք արել, որտեղ ենք եղել, արդյոք ճանաչում ենք սենյակում գտնվողներին: Ներկաներից մեկը հետագայում իմացա, որ Կարեն Եսայանի հայրն էր: Նա ևս հարցեր էր տալիս: Իմ պատասխանները լսելով՝ հասկացավ, որ ես իր տղայի հետ առնչություն չունեմ և հեռացավ ոստիկանությունից: Դրանից հետո ինձ տարան այլ սենյակ, որը եթե չեմ սխալվում, նույն հարկի վրա էր: Ինձ այդ սենյակում հարցնում էին, թե ես կապ ունե՞մ քաղաքապետի աղջկա ու Կարեն Եսայանի հետ: Բավական ուշ էր, երբ սենյակ եկան 7- 8 դիմակավորված անձինք: Նրանց հետ ներս մտավ նաև Գյումրու մարզային վարչության պետի տեղակալը, ով ապրում էր Ազատան գյուղում: Հետագայում իմացա, որ այդ անձը Վահրամ Ենգոյանն էր: Նա սկսեց ինձ հարցեր տալ, թե ով է սպանել Կարեն Եսայանին: Պատասխանեցի, որ չեմ ճանաչում նրան և այդ սպանության մասին տեղյակ չեմ: Նման պատասխան լսելուց հետո ազատանցին բռունցքներով հարվածեց ինձ ու հայհոյեց: Հարվածներ էր հասցնում երիկամներիս, հետո մի անգամ էլ խփեց ձախ ականջիս: Դրանից հետո ընկա գետնին, վերցրեց ռետինե սև մահակ ու հարվածեց ոտքերիս: Ամբողջ ծեծի ընթացքում հայհոյում էր ու հրամայում, որ սատկացնեն ինձ: Հետո դիմակավորվածները սկսեցին հարվածել ինձ, թե մարմնիս որ հատվածին էին խփում, չեմ հիշում: Լավ հիշում եմ սենյակի հոսանքի բաց լարերը, ու որ կոչումով գնդապետը ամեն անգամ ասում էր` լարերից հեռու պահեք: Ծեծից հետո ինձ հարցաքննեց քննիչ Խաչիկ Հայրապետյանը: Նրան տված ցուցմունքում նշված շատ հանգամանքներ իրականությանը չեն համապատասխանում: Ընթացքում եկավ Կարեն Բաբակեխյանը, հարցեր տվեց սպանության կապակցությամբ: Ուշ էր արդեն, Բաբակեխյանը հրահանգեց ինձ տանեն մարզային վարչության իր սենյակ: Լավ հիշում եմ՝ վարչություն գնացինք նրա «Տոյոտա Կորոլա» 010 ՈՍ 09 համարի մեքենայով:
Սենյակ եկան Բաբակեխյանը, Վահրամ Ենգոյանը, 2 քաղաքացիական հագուստով մարդիկ: Դրանցից մեկին չեմ հիշում, բայց մյուսին հետո իմացա, որ քրեական հետախուզության պետ Աշոտ Կարապետյանն էր (Երեւանի ներկայիս ոստիկանապետըёՄ. Ք.): Բաբակեխյանը սկսեց ծեծել ինձ, մի ձեռքով պինդ բռնում էր մի ականջս, մյուս ձեռքով հարվածում էր մյուս ականջիս: Այդ ժամանակ նա հրահանգեցб անունը լավ չեմ հիշում՝ Ազատ էր թե Արազ, որ աթոռ բերի: Նա փայտից աթոռ բերեց, բայց Բաբակեխյանը զայրացավ՝ ասելովб որ երկաթից աթոռ բերի: Ինձ պառկացրին գետնին, մեջքի կողմով գլուխս կիսածալված հենեցին պատին, աթոռը նստելու տեղի կողմից դրեցին դեպի ինձ, ոտքիս թաթերը դուրս հանեցին հենակի հատվածից՝ սրունքների հետևի մասով դեպի նստատեղը: Նրանցից մեկը` Վահրամ Ենգոյանը, հանեց կոշիկներս: Բաբակեխյանը ռետինի սև մահակով հարվածեց ոտքերիս, ոտնաթաթերիս տակ, այդ ժամանակ Կարապետյանն ու Ենգոյանը բռնել էին ինձ, որ չշարժվեմ: Նրանք ինձ ծեծելով ուզում էին ստիպել, որ ասեմ, թե իբր ես եմ սպանել Կարենին: Ամենադաժան ծեծը ու մարմնական վնասվածքներիս մեծ մասը ստացել եմ այդ ժամանակ: Ծեծը այնքան ուժեղ էր, որ ուշագնաց եմ եղել: Ուշքի գալուց հետո տեսա՝ Բաբակեխյանը ջրի ամանով ջուր էր լցնում վրաս: Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ինձ տեղափոխեցին Երևան ՁՊՎ: Քնած ժամանակ ինձ արթնացրին, տարան 1-ին հարկի ինչ-որ սենյակ: Սենյակում էր Աշոտ Կարապետյանը, նա ներկայացավ, համոզեց, որ ընդունեմ մեղքը իմ վրա, հակառակ դեպքում ավելի վատ կլինի իմ համար: Ես չհամաձայնվեցի նրա այդ պահանջի հետ, որից հետո նա կարգադրեց դիմակավորված անձանց ծեծի ենթարկել ինձ, որը կարճ տևեց: Նշեմ, որ այդ ծեծի ժամանակ ՁՊՎ-ի աշխատողներ չկային սենյակում»։
Կ. Բաբակեխյանն ու Ա. Կարապետյանը ծեծել են ռետինե մահակներով. Հ. Սարգսյանի աղմկոտ բացահայտումները
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցմունք է տվել ամբաստանյալ Հարություն Սարգսյանը: Նա կարդաց իր ցուցմունքը, որ նախօրոք շարադրել էր թղթի վրա: Այս մասին տեղեկանում ենք galatv.am–ից։
Սենյակ եկան Բաբակեխյանը, Վահրամ Ենգոյանը, 2 քաղաքացիական հագուստով մարդիկ: Դրանցից մեկին չեմ հիշում, բայց մյուսին հետո իմացա, որ քրեական հետախուզության պետ Աշոտ Կարապետյանն էր (Երեւանի ներկայիս ոստիկանապետըёՄ. Ք.): Բաբակեխյանը սկսեց ծեծել ինձ, մի ձեռքով պինդ բռնում էր մի ականջս, մյուս ձեռքով հարվածում էր մյուս ականջիս: Այդ ժամանակ նա հրահանգեցб անունը լավ չեմ հիշում՝ Ազատ էր թե Արազ, որ աթոռ բերի: Նա փայտից աթոռ բերեց, բայց Բաբակեխյանը զայրացավ՝ ասելովб որ երկաթից աթոռ բերի: Ինձ պառկացրին գետնին, մեջքի կողմով գլուխս կիսածալված հենեցին պատին, աթոռը նստելու տեղի կողմից դրեցին դեպի ինձ, ոտքիս թաթերը դուրս հանեցին հենակի հատվածից՝ սրունքների հետևի մասով դեպի նստատեղը: Նրանցից մեկը` Վահրամ Ենգոյանը, հանեց կոշիկներս: Բաբակեխյանը ռետինի սև մահակով հարվածեց ոտքերիս, ոտնաթաթերիս տակ, այդ ժամանակ Կարապետյանն ու Ենգոյանը բռնել էին ինձ, որ չշարժվեմ: Նրանք ինձ ծեծելով ուզում էին ստիպել, որ ասեմ, թե իբր ես եմ սպանել Կարենին: Ամենադաժան ծեծը ու մարմնական վնասվածքներիս մեծ մասը ստացել եմ այդ ժամանակ: Ծեծը այնքան ուժեղ էր, որ ուշագնաց եմ եղել: Ուշքի գալուց հետո տեսա՝ Բաբակեխյանը ջրի ամանով ջուր էր լցնում վրաս: Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ինձ տեղափոխեցին Երևան ՁՊՎ: Քնած ժամանակ ինձ արթնացրին, տարան 1-ին հարկի ինչ-որ սենյակ: Սենյակում էր Աշոտ Կարապետյանը, նա ներկայացավ, համոզեց, որ ընդունեմ մեղքը իմ վրա, հակառակ դեպքում ավելի վատ կլինի իմ համար: Ես չհամաձայնվեցի նրա այդ պահանջի հետ, որից հետո նա կարգադրեց դիմակավորված անձանց ծեծի ենթարկել ինձ, որը կարճ տևեց: Նշեմ, որ այդ ծեծի ժամանակ ՁՊՎ-ի աշխատողներ չկային սենյակում»։
Մանրամասները՝ galatv.am–ում։